Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անպայման պետք է կրակե՞ն, որ զգանք Արցախում ինչ է կատարվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan-Poghosyan

Հայաստանում չեն զգում՝ ինչ է կատարվում Արցախում։  Ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։ Ըստ նրա՝ Երեւանում սկսում են խոսել Արցախի մասին, երբ այնտեղ կրակոցներ են լսվում։  Թեւան Պողոսյանը կարծում է, որ ցանկացած հայ դիվանագետ, իր առաքելությունը սկսելուց առաջ, պետք է անցնի ամբողջ առաջնագծով՝  պատկերացնելու՝ ինչ է  տեղի ունենում եւ հետագայում այն ներկայացնի միջազգային հանրությանը։    Մեկ շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ կնքեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ի՞նչ կտա Հայաստանին եւ Արցախին այս համաձայնագիրը։ «Եվրամիությունը ունի իր շահերը այս պայմանագրի մեջ, ինքը ցանկանում է  իր հարեւանությունը լինի կանխատեսելի՝  իր նման ժողովրդավար , բաց տնտեսությամբ եւ զարգացած,որով ապահովում է ինչ-որ չափով նաեւ իր անտանգոթյունը։ Ճիշտ ձեւով կօգտագործենք այդ արդիականացման օրակարգը, կարեւոր դռներ կբացվեն մեր զարգացման համար»,-ասում է Թեւան Պողոսյանը։ Մանրամասները՝  տեսանյութում