Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտության հարցը տարկետման պահպանման ու չպահպանման մեջ չէ. Լևոն Մկրտչյանը լսեց ուսանողներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
DE3B8A84-D4DF-49E7-8991-1B207C860314_cx0_cy2_cw98_w800_h450

15. 00 «Դուք բարեկամաբար տվեք ձեր մտահոգությունները, մենք փորձենք լուծումներ գտնել»,- ուսանողներին առաջարկեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Ըստ նրա՝ ուսանողները պետք է քննարկումներ անեն նաև կուսակցությունների հետ, քանի որ օրենքի նախագիծը դեռ երկրորդ ընթերցմամբ պետք է մտնի ԱԺ և ճշգրտումների հնարավորություն դեռևս կա։ «Ես կողմ եմ, որ կրթության մեջ ներգրավված մարդիկ գիտակցեն, որ պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ,- եզրափակեց նախարարը,- պետք է ամեն ինչ անենք, որ կոռուպցիոն ռիսկերը վերացվեն»։ Ինչ վերաբերում է հոգևորականների չծառայելուն, ապա նախարարի կարծիքով՝ հոգևոր ծառայությունը գիտություն չէ, և հոգևորականների հարցն առանձին պետք է դիտարկել։ Գիտության ոլորտում , ըստ նախարարի, խնդիր կա, բայց  հարցը, ըստ նախարարի, տարկետման պահպանման ու չպահպանման մեջ չէ։   13.40 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամները որոշեցին հանդիպել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։ https://youtu.be/CoGu8MF0hYs Նախարարը օրենսդրական փոփոխությունը պայմանավորում է սոցիալական արդարության խնդրով. կոռուպցիոն ռիսկ կա կրթության ասպիրանտական աստիճանում։ Արդյո՞ք բոլորն են զբաղվում գիտությամբ, թե՞ սա բանակից խուսափելու միջոց է։ Բացի այդ, ըստ նախարարի, նույն կուրսում կես միավոի տարբերությամբ մեկին տարկետում է  տրվում, մյուսին՝ ոչ. այստեղ սոցիալական արդարության հարց կա։ 12.40 ԿԳ նախարարությունից պատվիրակություն է իջել ուսանողների մոտ՝ ի դեմս նախարարի մամուլի քարտուղարի ու ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի։ Նրանք առաջարկում են 10 հոգանոց խմբով և լրագրողների հետ բարձրանալ նախարար Լևոն Մկրտչյանի մոտ՝ հետագայում ավելի լայն շրջանակով քննարկման հնարավորությամբ։ Ուսանողներն առաջարկում են գնալ ԵՊՀ մեծ դահլիճ, որպեսզի ակցիայի բոլոր մասնակիցները ներկա լինեն։  Նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հիշեցրեց, որ 3 շաբաթ առաջ նախարարի արած առաջարկին՝ հանդիպել և քննարկել հարցը, նրանցից ոչ մեկը չի արձագանքել։ 12.00 Այսօր շարունակվում է ԵՊՀ ուսանողների՝ երեկ մեկնարկած դասադուլը՝ որպես բողոք՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով։  ԵՊՀ մասնաշենքերում փակ դռների հանդիպելով՝ Մայր բուհի գլխավոր մասնաշենքից մեկնարկած ակցիայի մասնակիցները որոշեցին որոշեցին երթով շարժվել դեպի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Հիշեցնենք, երեկ նրանք պահանջում էին հանդիպում ԿԳ և Պաշտպանության նախարարների հետ։  Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ հայտնեց. «Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին»: Նախարարն այնուամենայնիվ, կազմակերպել էր հանդիպում՝ հարցը քննարկելու։ Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: