Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողներն անժամկետ դասադուլ են սկսում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tarketum

13.55 Ուսանողները Պաշտպանության նախարարին նամակներ են գրել ու հրավիրում են հրապարակային քննարկման։ Նամակները կստորագրվեն և կուղարկվեն նախարարին։ Ակցիայի ժամանակ բարձրացվեց նաև այն հարցը, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների զեղչերի հարցը չի լուծվում։  Ուսանողներին այսօր դեռևս չի հաջողվել հանդիպել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին։ Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարում և պատրաստվում են առավոտյան 10.00 նորից հավաքվել։ Ճնշումներ՝ ուսանողների նկատմամբ 13.20 Ուսանողները երթով շարժվում են դեպի մյուս բուհեր։ Ըստ երթի մասնակիցների՝ բուհերի ղեկավարների կողմից արդեն ճնշումներ են նկատվել դասադուլին մասնակցող ուսանողների նկատմամբ, սպառնալիքներ, որ քննությունների հարցում խնդիրներ կունենան։ usan Հավաք-երթն սկսվեց ԵՊՀ-ից 11. 06 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Այս պահին ԵՊՀ-ում դասադուլ է։ Ուսանողները բողոքում են ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, որը նախատեսվում է օրենքով։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։ tarketum Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: Հիշեցնենք, օրենքի նախագիծն ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է։ https://youtu.be/9ZpElICjaGQ