Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտցնելու համար ՌԴ-ն իր շահերն ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardan-bostanjyan

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը բնական է համարում Ադրբեջանի հնարավոր   անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Նրա խոսքերով՝ ՌԴ-ն խոշոր երկիր է, դարեր շարունակ ազդեցության ոլորտ է ունեցել, որտեղ գտնվել են եւ Ադրբեջանը եւ Հայաստանը:  Իսկ ՌԴ-ն, ըստ Վարդան Բոստանջյանի,  կցանկանա, որ  իր ազդեցության շրջանակները չփոքրանան, հետեւաբար ոչ միայն Հայաստանին պետք է ամրագրի  որպես ռազմավարական ընկեր, այլ նաեւ Ադրբեջանին,  քանի որ նա ռեսուրսներով հարուստ երկիր է. «Քաղաքականության մեջ չկա այն մոտեցումը,  որ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ: Կան շահեր, եւ ես   բնական եմ համարում ՌԴ կեցվածքը, մոտեցումը : Եթե Ռուսաստանին հաջողվի ազդեցության ոլորտի պահպանության առումով, այդ նույն հզոր երկիրը գրեթե կբացառի ընդհարումը, եւ թույլ չի տա, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Բոստանջյանը: Այսօր տնտեսագետ պատգամավորն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներին՝ նշելով, որ երեւույթն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ. «Օլիգոպոլ ցանկությունները  եւ մոնոպոլ նկրտումները Հայաստանում գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, ինչպես օրինակ՝ ապրանքների գների բարձրացման: Տնտեսվարողները մշտապես շահ են հետապնդում: Մենք կոլապսային վիճակում հայտնված մի երկիր ենք»։ Վարդան Բոստանջյանի խոսքերով՝  Հայաստանւմ լուրջ խնդիր է ստվերային տնտեսությունը: ԱԺ պատգամավորն  անդրադարձավ նաեւ  պետական պարտքի թեմային՝ նկատելով, որ այն շատ շուտով կարող է հատել վտանգավոր շեմը, իսկ այս պարագայում խնդիր է, թե որքան արդյունավետ այդ միջոցները կօգտագործվեն: https://youtu.be/UdKjcTYa6aE