Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենց հայտնվի ՀՀԿ-ից լավը, կզիջենք մեր տեղը նրանց. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sahakyan-Galust99

Անկախության փոխարեն, ըստ  ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի, հայ ժողովուրդը մտածում է այն մասին, որ որդիներին դարձնի մեծահարուստ, գիտնական, ինժեներ. «Չմտածելով՝ եթե մեր որդիները պետություն չունեցան՝ էդ ինչ-որ ունեն երկրորդական տեղում են գտնվում»: Պարոն Սահակյանն ակնարկում է, որ արտագաղթի աշխուժացումը Սերժ Սարգսյանի իշխանության հետ կապ չունի, իսկ Հայաստանն էլ ամենեւին անհույս վիճակում չէ. «2008-ին կամ դրանից առաջ մենք քայլելու փողոցներ էլ չունեինք»: Պարզապես ժողովուրդը ձգտում է ավելի լավին, որի հետեւից մեր պետությունը չի հասցնում. «Ժողովուրդը եթե իմացավ, թե ինչ է պետությունը եւ ինչի համար է պայքարում, որ էդ պետությունը եթե լինի, դա հետագայում իր երեխայի ապագան է, նա պայքարում է»: Անկախ երկրում շատ բան է արվում ժողովրդի համար,-նկատում է խորհրդարանի նախկին խոսնակը: Ժողովուրդը պիտի որ դա զգա. «Եթե չի զգում էդ ամեն ինչը, կարող է թողի գնա»: Որպեսզի որեւէ մեկը չշտապի Հանրապետականին մեղադրել արտագաղթի համար, Գալուստ Սահակյանը հիշեցնում է, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում իրենցից ավելի լավերը չկան: Հենց լինեն, Հանրապետականը կզիջի իր տեղը նրանց: