Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղալիք գնելիս փաստաթուղթ պահանջեք. մասնագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
toy_sprawl1

Մանկական խաղալիքների  շուկան  Հայաստանում վերահսկելի չէ: Շուկայի վերահսկողության տեսչությունն, ըստ մասնագետների, չի կատարում իր պարտականությունները, արդյունքում շուկա են մտնում անորակ ու առանց սերտիֆիկատի խաղալիքներ: Խաղալիքներից առավել վտանգավոր են համարվում ֆտալատներ պարունակողները: Դրանք կարող են էնդոկրինային համակարգի խախտումներ առաջացնել։ Սակայն առաջին հայացքից  հնարավոր չէ պարզել` խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիք գնելիս անպայման փաստաթուղթ պահանջել։ Որակից ոչ պակաս կարեւոր են նաեւ խաղալիքների ձեւն ու չափը: Դրանք նույնպես կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա: «Տրավմաներով  շատ են բերում երեխաներ, նրանք մագնիս են կուլ տալիս, փոքր իրեր են կուլ տալիս, կամ մտցնում են քթանցքն ու ականջը: Պետք է չափազանց ուշադիր լինել: Եթե երեխան մագնիս կուլ տա, կլինի աղիքների անանցանելիություն, եւ պետք կլինի վիրահատական միջամտություն»,- նշում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը: Խաղալիքները մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման վրա, ուստի չափազանց կարեւոր է  խաղալիքի ճիշտ ընտրությունը: «Տիկնիկը, որպես խաղալիք, անփոխարինելի է երեխայի համար, եւ չգիտես ինչու դրանով խաղում են միայն աղջիկները, դրա համար էլ աղջիկների հոգեկան զարգացումը ավելի արագ է լինում: Ոչ մի սարսափելի բան չկա, որ տղաներն էլ խաղան տիկնիկով»,- նշում է հոգեբան Արմինե Փաշայանը: Երեխաների առողջության ու անվտանգության մասին մտածելիս պետք է ուշադիր լինել նաեւ նրանց միջավայրին:  Ավելին՝ տեսանյութով