Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Մեղադրանք ակտիվիստին՝  կարգադրիչին ապտակելու համար 

Հասարակություն
69298f7bf74d258910d709fd26ef4076

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից, «Սասնա ծռեր»-ի համակիր Փայլակ Թեւանյանին այսօր մեղադանք է առաջադրվել՝ հունիսի 28-ին   դատական կարգադրիչին ապտակելու համար։  Ըստ մեղադրանքի՝ նա «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել կարգադրիչին։ Փայլակ Թեւանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.  «Այս ամենն անում են իրենց կեղտոտությունները ծածկելու համար։ Դատարանում տղաներին ծեծեցին, փոխանակ ոստիկաններին մեղադրանք առաջադրեին, ինձ  մեղադրանք առաջադրեցին»,- «Ա1+»-ի«ն ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը։ Փայլակ Թեւանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։  Փայլակ Թեւանյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով։