Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը կասկածվում է կարգադրիչին ապտակելու մեջ

Քաղաքականություն
sasna-crer3

Հիմնադիր խորհրդարանի աջակից, «Սասնա ծռեր»-ի համակիր Փայլակ Թեւանյանը կասկածվում է  դատական կարգադրիչին ապտակելու համար։  Ըստ մեղադրանքի՝ նա հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել կարգադրիչին։ «Նման բան իհարկե տեղի չի ունեցել, կարգադրիչի նշած ժամին ես դատարանի դիմաց չեմ եղել եւ ապացույցներ կան»,- «Ա1+»-ին ասաց Փայլակ Թեւանյանը։ Նրա խոսքերով՝ այսօր իր եւ դատական կարգադրիչի միջեւ ճանաչում եւ առերեսում է տեղի ունեցել։ Կարգադրիչը ճանաչել է Փայլակ Թեւանյանին։ «Սասնա ծռեր»-ի համակիրը հետաքրքիր մաս ներկայացրեց առերեսումից։ Կարգադրիչը պատմել է, որ երբ գնացել է ոստիկանական բաժանմունք ասել է՝ իրեն հարվածել են։ Ոստիկանությունում էլ ցույց են տվել Փայլակ Թեւանյանի նկարը եւ նա միանգամից  ճանաչել է իրեն հարվածողին։  «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը կարծում, որ այս դեպքը ոչ թե  իր անձի հետ է կապված, այլ երեւույթի․ « Փորձում են այնպես անել, որ դատերը փակ ընթանան, քանի որ մի քանի անգամ նշվել է, որ լինելու է ոչ թե տղաների, այլ ռեժիմի դատն է լինելու:  Ուզում են այնպես անել, որ դատերը չհանրայնացվեն»: Փայլակ Թեւանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։