Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարծես այս երկրի ամենամեծ խնդիրը թրաշված կամ չթրաշված լինելն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan-nkar

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կածում է, որ ԼՂ հակամարտության հարցում ոչ արդյունավետ բանակցությունն ավելի նախընտրելի է, քան պատերազմը. «Ես կարծում եմ՝ շատերն արդեն հույս չունեն, որ կարելի է բանակցություններով  հասնել Արցախի խնդրի լուծմանը, որովհետև Ադրբեջանը ոչ միայն չի մեղմել իր դիրքորոշումը, այլև ավելի կոշտացրել է»։ Նախիջևանում անցկացվող զորավարժությունները, որը երեկ է սկսվել և տևելու է մինչև հունիսի 16-ը, վերլուծաբանի կարծիքով, շատ մեծ վտանգ է պարունակում, քանի որ բարձրացնում է ադրբեջանական զորքի ռազմունակությունը։ Արա Պապյանի կարծիքով մենք ունենք երկրի ուժեղացման խնդիր. «Ցավոք սրտի էն բոլոր խոսակցությունները՝ տնտեսության բարելավման մասին, ի վերջո եկան, հանգեցին թրաշված և անթրաշ տաքսիստներին։ Թրաշելու բանը մեկ էլ հոկտեմբերի 27-ին եղավ, հիշում եք չէ՞»։ Մանրամասները՝ տեսանյութում