Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարտոֆիլի, վարունգի բժիշկ ունենք, իսկ մեղուների՝ ոչ» (տեսանյութ)

Հասարակություն
mex

Վերջին 25 տարիների ընթացքում մեղվաբուծությունը Հայաստանում աճ չի գրանցել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը։ Պատճառը նա կապում է ոչ ճիշտ  բուժում կատարելու հետ։ Մասնագետը ոչ պատահական է համարում, որ 32 տեսակ մեղուներից 2-ը գտնվում են Հայաստանում։ Նրա խոսքով՝ տարեկան 35 տոկոսով պետք է ավելանա մեղուների աճը, սակայն միտում չի տեսնում։  Տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանն էլ մեղուների աճի պակասը կապում է հիվանդությունների, քիմիկատների ու ճառագայթումների հետ. «Երբ դաշտերը քիմիկատներով են հարստացվում, պետք է մեղվաբույծներին տեղյակ պահեն, որպեսզի մեղուներին բաց չթողնեն դաշտեր։ Ի դեպ, Եվրոպայում շատ խիստ չափանիշներ են սահմանված այս առումով, դրա համար մեր մեղրն այնտեղ տեղ չունի։ Թելման Նազարյանը ցավով է նշում, որ մեղուների բժիշկ չունենք. «Ամեն ինչի բժիշկ ունենք՝ կարտոֆիլի, վարունգի, պոմիդորի, բայց մեղուների համար չունենք»։ Նախորդ տարի Հայաստանում 3,5 հազար տ մեղր է արտադրվել։