Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուխթարլիի գործը՝ Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն օրինակ

Քաղաքականություն
armen-ashotyan

Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։ Հարցին անդրադարձել է ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը։ Այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված ևս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։ Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով՝ նշում է Աշոտյանը։ Դեպքի առնչությամբ Թվիթերում կարծիք է հայտնել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ այն կապելով Լապշինի գործի հետ։ Նա գրել է. «Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»։