Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետն իր խոստումը կատարում է շենքերն օտարելով ու վաճառելով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
D0sO_Clooxw

Մի շարք պետական շենքեր աճուրդի հանելու կառավարության որոշումը ոչնչով չտրամաբանված հերթական խայտառակությունն է. կարծում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Երբ վաճառքի են հանում բժշկական կամ գիտական հիմնարկությունները, մտածո՞ւմ են արդյոք այդ  գնողը պահպանելու է հիմնարկի պրոֆիլը: Դրանք դառնալու են կամ կազինո, կամ նման մի բան, չեն պահպանելու իրենց ֆունկցիան: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, պետությունը իրավունք չունի օտարելու ամեն ինչ, ռազմավարական հարցեր կան»: Արամ Սարգսյանի կարծիքով՝ այս քայլը կառավարությունը անում է բյուջեի դեֆիցիտը մի փոքր հարթելու ու վարչապետի խոստացած ներդրումների քանակը ապահովելու համար. «Վարչապետը խոստացել է 800 մլն-ի ներդրում, արդեն տարվա կեսն է, ոչինչ գրեթե չկա, դրա համար էլ սրանք օտարում են, վաճառում են, որ համարվի ներդրում, այսինքն` իրենց ապաշնորհ քաղաքականություն արդյունքները հարթում են մարդկանց  հաշվին: Դե իրենց օբյեկտներին կպնելը իրանց համար «զապադլոյա», դրա համար պետականի հետեւից են ընկել»: Այս ամենից, ըստ Դեմկուսի ղեկավարի, հստակ մարդիկ շահեր ունեն. «Էստեղ յուղոտ պատառներ կան ու, երևի, մարդիկ արդեն դրել են իրենց թաթերը վրան: Օրինակ` կառավարության ընդունելության շենքը, բոլոր կարեւոր ընդունելությունները  այնտեղ են լինում: Դա մեծ գումարներ աշխատելու աղբյուր է»: