Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh1

Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը՝  ՀՀ օրհներգի ներքո։  Նիստը վարում է ԱԺ ամենատարեց պատգամավորը՝ Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ  Կնյազ Հասանովը: Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի, և պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Ծառուկյան դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը:  Նիստին ներկա են Սերժ Սարգսյանը եւ Ամենայն ​հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։ ԵԼՔ դաշինքը նիստին ներկա չէ։ Ներկա են Կառավարության անդամները։