Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդակոծության է ենթարկվել «Շանթ»-ի նկարահանող խումբը. օպերատորը վիրահատվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:  Հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս գիշեր վիրահատել են օպերատորին, նա վիրավորվել է ոտքերից։ Օպերատորը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում։ 2 1