Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 5 օր առաջ. «Ձայն տվեք հավատարիմ, չոբանի շներին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու ընտրություններից 5 օր առաջ Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը խոստանում է, որ մայրաքաղաքում ինքը լինելու է ժողովրդավարության հիմնաքար։ Ավագանու ընտրություններին մասնակցող Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը քարոզարշավի այս օրը երեւանցիներին խորհուրդ է տալիս իշխանություններին ձայն չտալ: «Գայլերին ձայն մի տվեք, հավատարիմ շներին տվեք, ինձ նկատի ունեմ, հավատարիմ, չոբանի շներին, որ ձեզ համար կկռվեն, գլուխը կտան գետնով, ոչ թե գայլերին»,-կոչ է անում պարոն Կարապետյանը: ԲՀԿ քարոզարշավն ինչպես միշտ առանձնանանում է նրանով, որ ներկայացվում է ոչ թե ապագա քաղաքապետի անձը, այլ արվում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գովքը: Մալաթիա Սեբաստիան քարոզչական մյուս օրերից սրանով չի տարբերվում։ Հայ Ազգային Կոնգրեսն Էրեբունիում է: Այստեղ Կոնգրեսի առաջնորդը ելույթների կենտրոնական թեման չէ, կոնգրեսականները էրեբունցիներին շարունակում են ներկայացնել իշխանությունների հանցագործությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատում է, որ ժողովուրդը ընտրելուց բաց բացի պետք է ունենա ընտրյալին վռնդելու հնարավորություն։  2013-ի ավագանու ընտրություններին չմասնակցող կոմունիստները դա բացատրում են նրանով, որ ընտրություններն այսպես թե այնպես ազատ եւ արդար չեն: Դա չի նշանակում, որ հայ կոմունիստները ձեռքերը ծալած են նստելու: Բացի դրանից, նրանց ուզածը քաղաքապետի աթոռը չէ։ Իշխանափոխությունն արդեն նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժի նշաններ ցույց տվող Բարգավաճ Հայաստանի ցանկությունն է: Այնտեղ սակայն դեռեւս հայ կոմունիստների ախորժակը չունեն: Վարդան Օսկանյանը վստահեցնում է, որ հենց քաղաքապետ դարձավ, հասանելի կլինի յուրաքանչյուր երեւանցու, երեւանցին անհավատ է: Ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտից 5 օր առաջ Հայ Ազգային Կոնգրեսը վերջին 10 ամսվա ընթացքում առաջին հանրահավաքն է հրավիրում Ազատության հրապարակում, որտեղ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քարը քարին չի թողնում Սերժ Սարգսյանի իշխանությունը քննադատելիս եւ հիշեցնում է բոլորին, որ նրա դեմ պայքարը երկարատեւ է լինելու. «Հասարակությունը պետք է համոզված լինի, որ ի դեմս Կոնգրեսի կա ինստիտուցիոնալ առումով լիովին կայացած հասուն, վճռական, միաձույլ քաղաքական ուժ, որը լինելու է մշտական ուղեկիցը եւ երկրի ամենազդեցիկ քաղաքական գործոններից մեկը ու երբեք չի հուսալքվելու չի հոգնելու եւ հանցավոր իշխանությունների հետ խաղեր չի տալու»: Ավագանու քարոզարշավի վերջին օրերին ընդդիմության վրա հարձակվում է հանրապետականի ծանր հրետանին: Խորհրդարանի ամբիոնից պատգամավոր Կարեն Ավագյանը ծաղրում է քաղաքապետի աթոռի քաղաքական նշանակությունը, որի մասին հայտարարել էր Բարգավաճ հայաստանի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը։