Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 9 օր առաջ. «ՀԱԿ-ը լինելու է ռեժիմի գերեզմանափորը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու ընտրություններից 9 օր առաջ Հանրապետականը ձեւակերպում է այն հիմնական փաստարկը, թե ինչու ժողովուրդը պետք է ընտրի հենց իրեն՝ մյուս քաղաքական ուժերը դեռ 4 տարի պետք է ուսումնասիրեն իրենց անելիքը, իսկ Հանրապետականն արդեն գիտի։ Դաշնակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը գլխի է ընկել, թե ինչ մարտավարություն են ընտրել իշխանությունները Երեւանի ավագանու ընտրություններում։ Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն անուղղակիորեն հաստատում է Արծվիկ Մինասյանի դիտողությունը: Ինքն ասում է, որ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով ավագանու Հանրապետական ցուցակ է ընդգրկվել ոչ քաղաքականությամբ զբաղվելու համար։ Վերնիսաժի տարածքում գրավաճառությամբ զբաղվողները ավագանու ընտրությունների օրերին կարող են դառնալ գործազուրկ, նրանց տեղեկացրել են, որ այստեղ գիրք վաճառելու իրավունք ունենալու համար նրանք պետք է ձեռք բերեն արտոնագիր։ Բարգավաճ Հայաստանը խոստանում է, որ քաղաքի իշխանությունը վերցնելիս ինքը Երեւանը դարձնելու է միջազգային տուրիզմի կենտրոն: Ավագանու քարոզչահոլովակում կուսակցությունն արդեն մանկան շուրթերով է հիշեցնում, որ կան չիրականացվող եւ իրականացվող խոստումներ եւ որ իր խոսքը գործ է։ 2013-ի ավագանու ընտրություններից 9 օր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեւանցիներին տեղեկացնում է, որ ինքն ու իր թիմն ապրել է երեւանցու դարդ ու ցավով՝ փողոց է ասֆալտապատել բակեր է կառուցել: Քաղաքացիները վստահ են, որ նա հենց երեւանցու ուզած քաղաքապետն է։ Հարավ Արեւմտյան թաղամասի «Մալաթիա» տոնավաճառի 500 աշխատողների ավագանու ընտրությունների օրերին սպառնում է գործազրկությունը, նրանք այլեւս մտադիր չեն իրենց սեղանիկների եւ զբաղեցրած տարածքի համար ամսական վճարել 180 հազար դրամ։ Ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի օգտին քարոզելու համար հարազատ կուսակցության անդամը ժամանակ չունի:  Բարգավաճ Հայաստանի առաջնորդն անձամբ է պատասխան տալու քաղաքում իր կուսակցության ձախողումների համար, եթե հանկարծ վերցնեն իշխանությունը: Քաղաքապետը պետք է ուշադիր լինի։ Երեւանցիների օգնությամբ ԲՀԿ-ն վստահ է, ունենալու ենք մեր երազած մայրաքաղաքը, Հանրապետականի համար լավ օրեր չեն գալիս։ Հայ Ազգային Կոնգրեսն ավագանու ընտրություններում դատախազության դիմաց պայքարում է իր ակտիվիստների ազատ արձակման համար: Կոնգրեսը գիտի, թե ինչու է իշխանությունը կոշտ հակազդում իր անդամների սահմանադրական գործողություններին։