Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեղծագործություններ կան, որ շունը ուտի` կսատկի». Էդ. Թոփչյան (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-1-4

Շատ գործեր մենք երբեմն ստիպված կատարում ենք եւ ոչ ոք չի գալիս դա լսելու: Այսպես արձագանքեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այն հարցին, թե ինչո՞ւ սինֆոնիկ նվագախումբը չի կատարում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ. «Այ եթե դուք գաք լսեք, այդ հարցը այլեւս չեք տա, մենք անընդհատ կատարում ենք, էլի հնչում է այս հարցը, է էդքան շատ եք սիրում, եկեք լսեք: Չեն գալիս մարդիկ, որովհետեւ հետաքրքիր չի իրենց»: «Լինում են էնպիսի գործեր, որ շունը ուտի կսատկի եւ ոչ ոք չի գալիս դա լսելու, իրենք կոմպոզիտորներն էլ դա չեն գալիս լսելու»,- հավելում է պարոն Թոփչյանը: Էդուարդ Թոփչյանը կոպիտ սխալ է համարում այն, որ Օպերայի ամբողջ ցանկը հայկական երաժշտություն է. «Մեր մոտ չկա Մոցարտ, Ռոսինի, միայն մի հատ անհասկանալի Պուչինի ա: Ամեն ինչ հայկական է, բայց դրանով երեբեք առաջ չես գնա»: Երաժշտության մեջ նացիոնալիզմն առաջ քաշելը դիրիժորը սխալ է համարում: Դիրիժոր Կարեն Դուրգարյանն էլ կարծում է, որ հայկական երաժշտությունը առհասարակ տարածման կարիք ունի ամբողջ աշխարհում. «Սպենդիարյան աշխարհում որեւէ մեկը չգիտի, Ղազարոս Սարյան՝ որեւէ մեկը չգիտի, Արամ Խաչատրյան՝ շատ քչերը գիտեն: Սովետական ժամանակահատվածից հետո դռները նոր բացվեցին դեպի եվրոպական բեմահարթակ, այն ժամանակ դրանք փակ էին»: