Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յանդեքսը» հարկեր չի մուծում. տաքսիստները բողոքում են (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-11

Արդեն քանի ամիս է՝ Հայաստանում գրանցված անհատ տաքսի ծառայություն մատուցողները չեն վճարում 12 հազար դրամ պետական տուրքը: ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքերով, նրանք այդ կերպ իրենց բողոքն են հայտնում դաշտում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններից: «Տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգի հետ կապված դաշտը կրկին բաց է, վարորդների մի մասը, որ դեռ տարիներ առաջ ընդունել էին այդ տարիներին գործող կարգը՝ մտել էին  օրինական դաշտ, մյուսները, որ սկսել են գործել տարիներ անց, հրաժարվում են գործել օրինական դաշտում։ Խոսքը «Յանդեքս»- ի մասն է, որը հերքում է, որ ինքը տաքսի ծառայություն է մատուցում՝ ընդգծելով, որ ինքը ինտերնետային հավելված է»: Նրա դիտարկմամբ, այս ընկերությունում արդեն գրանցված են եւ տաքսի ծառայություն է մատուցում ավելի քան հինգ հազար մեքենա, որոնցից որեւէ մեկի համար հարկ չի վճարում: «Յանդեքս»-ի յուրաքանչյուր մեքենա օրական շուրջ  տասնհինգ պատվեր է  կատարում, եթե այս թիվը բազմապատկենք մինիմալի համար գանձվող վեց հարյուր դրամով, ապա մի քանի միլիոն դրամի շրջանառություն կստանանք, որից որեւէ հարկ պետբյուջե չի մուտքագրվում: Մինչդեռ, եթե գրանցված տաքսի ծառայությունը չգրանցած անգամ մեկ մեքենա է ունենում, ապա այդ մեքենայի համար պետք է տուգանք վճարի երկու միլիոն դրամի չափով»: Նա ընդգծեց, որ ստեղծված անհավասար մրցակցային պայմանների առնչությամբ դիմել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ ակնկալում են, որ առաջիկայում այս հարցը կքննարկվի: