Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ՝ ՔԿՀ-ներում ընտրախախտումների վերաբերյալ

Քաղաքականություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

Այսօր ահազանգ է ստացվել, որ քերակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը: Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։ Համաձայն ահազանգողի՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները դեն նետեն: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իրենց նման ահազանգ չունեն: Ընտրություններն էլ իրենք չեն կազմակերպում, այլ հանձնաժողովը. «Քրեակատարողական ծառայությունն ի գիտություն պարզաբանում է, որ ընտրական հանձնաժողովների կազմավորման, դրանց գործունեության կազմակերպման, ինչպես նաև տեղամասային կենտրոններում քվեարկությունը կազմակերպելու իրավասությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին»։