Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյանի ոտքը կպե՞լ է ոստիկանին, թե՞ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
xandoyan-2

Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի գործով դատավարության մասնակիցները դիտում են իրեղեն ապացույցը՝  տեսաերիզը: «Կադրում որտե՞ղ է երեւում, որ ես վահան եմ քաշում: Բայց կադրում պարզ երեւում է, որ ինձ հարվածում են: Ոստիկաններին ասում եմ՝ մարդ չեք արա, ձեր բնակիչներին ինչո՞ւ եք խփում, ինձ հարվածում են: Ես գնում եմ, այդտեղ որտեղ է երեւում, որ ես հարվածում եմ»,- հայտարարեց Արարատ Խանդոյանը: Իսկ դատախազ Հայկ Պետրոսյանն  էլ ավելացրեց. «Ակնհայտ տեսնում եմ, որ հրմշտում է ոստիկաններին, ոտքով հարվածում»: Այս խոսքերը զայրացրին  Արարատ Խանդոյանին. «Դուբինկայով հարվածելով կարողանում են ինչ -որ բան անել: Ես իրավունք չունեմ ասեմ, մի հարձակվեք, հո վայրենի չեք»: Նա  դատարանում նաեւ  հայտարարեց, որ իրեն կալանավորելը նախապես պլանավորված է եղել, քանի որ ոստիկանները մինչ դեպքը գնացել են իրենց տուն:  Արարատ Խանդոյանը  «Սասնա ծռեր» խմբի  անդամ  Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլ»-ի  եղբայրն է. «Եթե ի սկզբանե դա պետական պատվեր չէր, ապա ինչի համար էր ոստիկանությունը հետաքրքրված ինձնով»: Այսօրվա դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը  բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ  վերացրեց Արարատ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսային զանգերի վրա դրված արգելանքը:  Դատական նիստը կշարունակվի մարտի 30-ին