Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մուկուչյանը չի թողնում ժողովրդին խոստումեր տամ». Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
caruk

Գագիկ Ծառուկյանն այսօր վարդենիսցիների հետ հանդիպումը սկսեց իր ավանդական խոսքերով, թե ոչ մի բանի կարիք չունի, բայց այսօր կանգնած է ժողովրդի կողքին՝ հանուն ժողովրդի բարեկեցության. «Չեմ կարող ձեռքներս ծալած նստել, փափուկ կյանքով ապրել: Շատ լավ տեսնում եմ, որ բոլորի վիճակը վատ է: Լիարժեք տիրապետում եմ, զգում եմ՝ ինչ է անհրաժեշտ մեզ: Մարդիկ աշխատանք են ուզում, որ կարողանան իրենց տունը պահել: Ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է, պետք է համակարգ փոխվի, որ կարողանանք օրենք փոխենք»,-ասաց Ծառուկյանը: Նրա խոսքով՝ հայերը շատ աշխատասեր ժողովուրդ են. «Ոչ մի ազգի չես կարող համոզել, որ շաբաթ-կիրակի աշխատի, 8-ի փոխարեն 10 ժամ աշխատի, բայց մեր ազգը պատրաստ է, միայն թե իր ընտանիքը կերակրի»: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոչընդոտում է իր քարոզարշավը. «Մուկուչյանը չի թողնում ժողովրդին հանդիպեմ՝ խոստումներ տամ իրենց հարցերը կարգավորելու համար, ասում է՝ դա ընտրակաշառք է: Ես ընտրակաշառք չեմ բաժանում, ժողովուրդ ջան, բայց Բանավանի խնդրին տեղյակ եմ, կկարգավորենք»: