Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 23 օր առաջ. Գյումրիում կրակոցներ են, հարձակում Բագրատյանի գրասենյակի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
yntrakan-oracuyc-1

1995-ի քարոզարշավի ընթացքում Ազգային դաշինք-դաշնակցությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորին մեղադրում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով Հայաստանը ղեկավարելու համար: Դաշինքի ներկայացուցիչներ Իգոր Մուրադյանի ու Հրանտ Խաչատրյանի նման մեղադրանքի պատճառն այն էր, որ ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել նրանց իբրեւ ընտրությունների մասնակից: Գյումրիում կրակոցներ են հնչում ԱԺՄ հանրահավաքի ժամանակ: Հենց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ ժողովրդի թիկունքից լսվում է 4-5 կրակոց, որի հեղինակին այդպես էլ չեն բացահայտում: 1999-ին անհայտն անձինք հարձակվում են Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության երեւանյան գրասենյակներից մեկի վրա: Կուսակցության ներկայացուցիչները տարածած հայտարարությամբ վստահեցնում են, որ տեղի ունեցածը 9-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Էդուարդ Մադաթյանի ձեռագիրն է: Թեկնածուն ավելի հայտնի էր Խուճուճ Էդո անունով: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը բուռն կրքեր են ծավալվում այն հարցի շուրջ, թե ինչքան լայն կամ երկար պետք է լինի քվեատուփի ճեղքը: Անդամների մի մասի կարծիքով, քվեատուփի գործող ճեղքը փոքր է եւ 70-ամյա ծերերի համար դժվար է այն նկատել: Ի վերջո հանձնաժողովը որոշում է ճեղքի համար սահմանել 3 միլիմետր լայնություն : Երեւանի 11-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը իր հնարավոր ընտրողներին հրավիրում է հանդիպման: Հընթացս հիշեցնում է, որ ինքը նրանցից է, ում մարդիկ աղ ու հացով դիմավորել: 2003-ի քարոզարշավում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հանրահավաքներն ամենաբազմամարդերից են: Դաշինքի շտաբի պետը ընտրություններից 23 օր առաջ տեղեկացնում է, որ իշխանությունն առանց կեղծիքների խորհրդարան մտնելու ոչ մի տարբերակ չունի։   Հայոց Համազգային շարժումը քարոզչության թեմա է դարձնում, թե ինչ ստրատեգիական օբյեկտներ է վաճառել Հայաստանի իշխանությունը օտարներին: ՀՀՇ-ն հիշում է նաեւ ղարաբաղյան բանակցություններում քննարկման թեմա դարձած Մեղրիի հարցը։   2007-ին Դաշնակցությունը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հայտարարում է, որ իր անցյալի համար ամաչելու ոչինչ չունի: Կուսակցությունը չի ամաչում նաեւ իր համամասնական ցուցակի թեկնածուների համար։   Միավորված աշխատանքային կուսակցությունը գալիս է իր մտքերում չարից ու նախանձից ազատված, եւ սրտերը բացած վարդերի պես վառման։   2012-ին «Բարգավաճ Հայաստանը» ոգեւորված առաջին յոթ օրերի հանրահավաքների բազմամարդությունից: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, պատճառը Գագիկ Ծառուկյանն է։ Ընտրություններից 23 օր առաջ Հանրապետականը Արարատի մարզում է: Սերժ Սարգսյանն այստեղ խոսում է Վազգեն Սարգսյանից արվող մեջբերումներով։ 2012-ի ընտրություններին խորթ չէ զավեշտը՝ Ռուբեն Հայրապետյանը իր ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին 50 հազար դրամ է փոխանցել այն պատճառաբանությամբ, որ ընկերն անապահով է: Իր անապահովության մասին մեկ օր առաջ օլիգարխ պատգամավորն էր հայտարարել ասելով, որ ձվի փող անգամ չունի: Ռուբեն Հայրապետյանը սակայն միակ հանրապետականն է, որ նման քայլի համար փող ունի։ Հայ Ազգային Կոնգրեսի իջեւանյան քարոզարշավում դեռեւս նույն հարթակին են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Առաջին նախագահը իջեւանցիներին առաջարկում է թասիբի քննություն հանձնել ընտրելով Կոնգրեսին եւ իր մեծամասնական թեկնածուներին։