Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը կալանավայրում կաթված է ստացել (տեսանյութ)

Քաղաքականություն
zinvac-xumb

2015թ  Նորք-Մարաշում  բացահայտված Հանցավոր համագործակցության գործով ամբաստանյալ, Ապար անունով հայտնի   Էդուարդ Ներսիսյանի առողջական վիճակը ծանր է մնում՝  7 ամիս առաջ կալանավայրում ստացած կաթվածից հետո։  «Աջակողմյան թուլացում ունի, երկրորդ խմբի հաշմանդամ ազատամարտիկ է եւ առողջական վիճակը քանի գնում վատթարանում է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Կարմեն Պողոսյանը: Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են ։  Պաշտպանը  պատրաստվում է միջնորդել՝   նրա մասով գործն առանձնացնելու համար։ «Եթե այսքան երկար ժամանակով ընդմիջվի  դատական պրոցեսը եւ չբացվի, կունենանք, նոր  Շիրխանյան, ավելի վատ վիճակով:  Նա տեղաշարժման լուրջ խնդիրներ ունի եւ բուժումը դեռ ընթացքի մեջ է»: Այսօր էլ ՝արդեն վեցերորդ անգամ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չսկսված   այս գործով դատական նիստը հետաձգվեց։ Պաշտպաններից մի քանիսը չկային, ինչպես նաեւ  ամբաստանյալ Վահան Շիրխանյանը չէր բերվել դատարան։ Շիրխանյանը պահանջում է իրեն դատարան տանել պատգարակով, ինչը չի արվում։  «Եթե կա մի կողմ, որ չի ուզում Վահան Շիրխանյանը հայտնվի այստեղ, դա պետական մարմիններն են»,- ավելացրեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:  Գործով դատական նիստը կշարունակվի մարտի 17-ին: