Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպասում են մահանա, դիակը մեզ  ուղարկեն»

Քաղաքականություն
Hrachya-Harutyunyan

ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը գնալով ավելի է ծանրանում:  «Թեւի տակ ուռուցք է առաջացել, որը կապված է սրտի հետ եւ ողնաշարի ճողվածք ունի»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ Հրաչյա Հարությունյանին տեղափոխել էին կալանավայրի հիվանդանոց, 15 օր մնացել է այնտեղ, ցավազրկողներ են ներարկել, թեթեւացրել ցավը եւ նորից տեղափոխել կալանավայր:  «Մինչդեռ նրան պետք է վիրահատեին:  Սպասում են մահանա, եւ դիակը մեզ ուղարկեն»,- վրդովված նշեց Վիկտոր Մարտիրոսյանը:  Ըստ աներոջ՝ ներկա պահին էլ Հրաչյա Հարությունյանին որպես պատիժ 15 օրով  տեղափոխել են մենախուց, քանի որ նա չի կարողանում աշխատել: «Հիմա մութ եւ ցուրտ սենյակում նստած է, ինչն ավելի է բարդացնում նրա առողջական վիճակը»: Հարազատներին էլ խորհուրդ են տալիս սպասել՝ նրան Հայաստան արտահանձնելու համար: Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին,ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Այս տարիների ընթացքում հարազատները երբեւէ չեն տեսել Հրաչյա Հարությունյանին: