Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ուզում եմ բանակը մաքրեն կեղտերից» (տեսանյութ)

Հասարակություն
mayrer-nkar

Բանակի օրվան ընդառաջ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն արդարություն են պահանջում։ Նրանք բանակում վիճակը լավացնելու կոչով դիմում են իշխանությանը. «Բոլոր ծնողների անունից եմ ասում, ես ուզում եմ բանակը մաքրեն կեղտերից։ Բանակի օրը մեր տղաների օրն էլ է։ Մեր տղաներն էլ են զինվորներ եղել, հերոսներ եղել։ Եթե թողնեին նենց հերոսություններ կանեին մեր երեխեքը, որ կապշեին»,- ասում է Նանա Մուրադյանը։ Այս կանանց զավակները որևէ անգամ չմեծարվեցին, ավելին՝ ծնողների համար չբացահայտված մնացին որդիների մահվան հանգամանքները։  «Իմ տղային սպանել են, վկային էլ երկրից հանել ա Վովա Գասպարյանը, որ վկաներ չունենանք։ Ինչի իմ երեխու գործը չեն բացահայտում, ինչի են կարճել իմ երեխայի գործը»,- ասում է Իրինա Ղազարյանը։ Երեկոյան Բաղրամյան 26-ում տոնական միջոցառում է սպասվում։ Հունվարի 28-ից մեկ օր առաջ մեծարվեն բանակի հերոսները։ Նման վերաբերմունքը նաև այս մարդկանց պահանջն է։  «Ես էլ եմ իմ տղային բանակին տվել, ինչի պիտի Սերժ Սարգսյանը բոլոր զինվորներին հիշի, բայց մեր տղաներին՝ չէ։ Ինչի՞ ինքը մենակ տանելու տե՞րն էր»։ Ինչու իրենք Սերժ Սարգսյանի հրավիրյալների թվում չկան, ինչու տոնական միջոցառմանը չեն հնչի իրենց զավակների անունները։ Ծնողները փորձեցին նախագահականի ընդունելությունների բաժնից իմանալ։ Մանրամասները՝ տեսանյութում