Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաշինքները որակ չեն բերի խորհրդարան». Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
xosrov-harutyunyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի հասկանում այն պաշտոնյաներին, որոնք պաշտոնից հեռանալուց հետո դառնում են ընդդիմադիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերադարձի մասին, պատգամավորն ասաց. «Ինձ համար շատ բաներ հասկանալի չեն: 1992-ին, երբ ես քաղաքական մեծամասնության հետ ունեցել եմ տարաձայնություններ, հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնից, հետևաբար, եթե որևիցե մեկը, լինելով իշխանության մեջ, ունի սկզբունքային տարաձայնություններ, դրա ելքը բոլորիս հայտնի է: Իսկ տվյալ պարագայում ինձ համար առնվազն վիճահարույց, կասկածահարույց է, երբ դու իշխանության մեջ ես և հանկարծակի դառնում ես նույն իշխանությանը քննադատող: Երբ լսում ես ինչի համար և ինչպես են քննադատում... »,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հասարակությունը ինքը պետք է գնահատական տա նման երևույթներին: Պատգամավորը խոսեց նաև դաշինքների մասին՝ նշելով, թե դրանք լուրջ փոփոխություններ կամ որակ չեն բերի խորհրդարան. «Պետք է միավորվեն այն ուժերը, որոնք ունեն գաղափարական ընդհանրություններ, ընդհանուր կետեր: Բայց միշտ չէ, որ դա տեսնում ենք: Կան դաշինքներ,  որոնք շատ կարճաժամկետ խնդիր են լուծում՝ այս ընտրություններին որոշ հաջողություններ գրանցել, բաց հանրային կյանքի կազմակերպման, քաղաքականությանը  որակ հաղորդելու տեսանկյունից նման միավորումները մեծ դերակատարություն չեն կարող ունենալ»: