Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Սեյրան Օհանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
a764bcfb-2ce1-45e7-aa41-7531acfa2df4

«Ժառանգությունն» ընտրությունների կգնա Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանը նվիրված ուժերի հետ։   «Ժառագության» առաջնորդը նաեւ անուններ է տալիս.  «Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյանը... Լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ, ում հետ ես ունեցել եմ մեծ մեծ տարաձայնություններ, մարդիկ, ովքեր ինձ վիրավորել են»։ Հայաստանի ժողովուրդը փոփոխություն է պահանջում։ Հենց սա է «Ժառանգության» առաջնորդին մղում համագործակցել երբեմնի հակառակորդների հետ։ Չի խանգարում անգամ մարտի 1-ին Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի՝ մեղսակից լինելու պնդումները։  «Ներկա դրությամբ մեղասկից չի կարող լինել, քանի չի եղել դատավարություն։ Մենք ասում ենք՝ նոր իշխանություն, Նոր Հայաստան, և բացեք դատարանները, բայց ոչ այս դատարանը, որ մեր առաջատար  քաղաքացուն 2 տարվա դատապարտման է ենթարկում»,-ասում է նա Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Սեյրան Օհանյանին։ Պաշտպանության նախկին նախարարին հիշեցրել է, որ իր ղեկավարման տարիներին բանակը մասնակցել է ընտրակեղծարարությանը.  «Օհանյան Սեյրանը ունի շատ կարևոր պետական փորձ, ունի տալիք մեր երկրին, նաև՝ ապագա ղեկավար կարող է դառնալ։ Ոչ մեկը զերծ չէ դատաքննության պահանջից»։ Սխալական են բոլորը, այդ թվում ես,-ասում է  Րաֆֆի Հովհաննիսյանը, ում պնդմամբ՝ հենց իր սխալի պատճառով 2012-ին Ժառանգությունից պատգամավոր չդարձան Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը։ Առաջիկա քվեարկության ձևաչափի շուրջ «Ժառանգությունում» քննարկումներ են։  «2 շաբաթվա մեջ դուք կտեսնեք՝ «Ժառանգությունն» առանձին կգնա անհավասար պայքարի, կգնա դաշինքային մոտեցմամբ՝ անհավանական դաշնակիցների հետ, ում հետ ժամանակին ինքը վիճել է, բայց ներել է»,-ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ներկա  էր «Նոր  Հայաստան» փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի  դատավճռի ընթերցմանը։ Ակտիվիստին 2 տարով ազատազրկումը Րաֆֆի Հովհաննիսյանը  հակաօրինական, հակաքաղաքացիական եւ քրեական վճիռ, որի պատվիրատուն Սերժ Սարգսյանն է։