Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնական տվյալներով՝ գնանկում է գրանցվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
supermarket

Հայաստանի սպառողական շուկայում 2016 թվականի հունվար ամսին նկատվել է 2.2 տոկոսի գնաճ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Նա ներկայացնելով վիճակագրությունը՝ նշեց, որ չնայած այդ գնաճին, սպառողական շուկայում ավելի ուշ դրական փոփոխություն  է գրանցվել. «Արդեն 2016 թվականի դեկտեմբերին 2015 թվականի համեմատ գների փոփոխությունն ունեցել է նվազման միտում 1.1 տոկոսի սահմաններում»: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում հացաբուլկեղենի գները նվազել են 3.5 տոկոսով, մսամթերքի գները նվազել են 4.1 տոկոսով, ձկնեղենն էժանացել է 5.5 տոկոսով, ձուն՝ 4.4 տոկոսով, բուսական և կենդանական յուղը՝ 5.4 տոկոսով։