Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ ներսում տարաձայնություններ կան (տեսանյութ)

Քաղաքականություն
henaran

«Երեւանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց, որ այդ կառույցի ներսում լուրջ խնդիրներ կան եւ, հավանաբար, դրանով էր պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու որոշումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Կան ներքին տարաձայնություններ՝ տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրների միջեւ, որոնց նպատակներն ու խնդիրները տարբեր են»,-նշեց նա՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսի ստանձնելուց հետո այդ տարաձայնություններն ավելի կընդգծվեն: Քաղաքագետի խոսքով՝ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը այնպիսի գնահատականներ էր պարունակում, որոնք եղել են մինչեւ ապրիլյան պատերազմը, սակայն ապրիլից հետո իրավիճակ է փոխվել: Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Համենայնդեպս՝ տարածքներ հանձնելու մասին խոսք չկա, հստակ պայմաններ կան Ադրբեջանի առջեւ դրված, որոնք կատարելու դեպքում է միայն հնարավոր վերսկսել բանակցությունները»,-ասաց նա: Բանախոսն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ Ֆրանսիան այդ կերպ փորձում է թուլացնել Թուրքիայի դիրքերը Արեւելքում եւ Հարավային Կովկասում. «Պաշտոնական Փարիզը հասկանում է, որ Ցեղասպանությունն այն գործոնն է, որը թույլ է տալիս սահմանափակել Թուրքիային եւ արգելքներ դնել նրա՝ ԵՄ անդամակցության հարցում»,-ասաց քաղաքագետը: