Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ կարծում, թե հանրապետականը հեռացրեց Գագիկ Ծառուկյանին». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
galust

Հանրապետականը չէ, որ Գագիկ Ծառուկյանին պետք է թույլ տա վերադառնալ քաղաքականություն. ասում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ես չեմ կարծում, թե Հանրապետականը հեռացրեց Գագիկ Ծառուկյանին: Պարզապես իր վերջին ելույթները էսպես միանգամից հարված էր եւ ոչ թե ցիվիլ Սահմանադրական ճանապարհով եւ էդտեղ ինչ-որ բաներ էր երեւում եւ հանրապետականը ինչ-որ տեղ ճշմարտությունը ասեց»: Հանրապետականն այդքան իրավունքներ չունի, որպեսզի դեմ լինի Գագիկ Ծառուկյանի վերադարձին,-ասում է Գալուստ Սահակյանը: Սակայն խորհրդարանի ղեկավարը չգիտի՝ հաջորդ Ազգային Ժողովը Գագիկ Ծառուկյանի կարիքը կունենա՞. «Ես դեռեւս չգիտեմ հաջորդ խորհրդարանն իմ կարիքը ունի, թե ոչ, դուք ինձ հարցնում եք նրա կարիքը կունենա՞»: Ինքը՝ Գալուստ Սահակյանը, մտադիր է դառնալ հաջորդ խորհրդարանի պատգամավոր, բայց դա չի նշանակում, որ կլինի պատգամավոր, առավելեւս՝ նախագահ. «Բայց իհարկե խորհրդարանում պիտի լինեմ, եւ եթե հնարավորություններ ստեղծվի՝ նաեւ ԱԺ նախագահ կլինեմ, որովհետեւ ես կարծում եմ, որ ԱԺ-ն աճ է ապրել»: Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի տարօրինակ ընտրությանը Գալուստ Սահակյանը չի ուզում քաղաքական բացատրություն տալ. «Վանաձորում թե ինչ է տեղի ունեցել, բնականաբար ոչ ես գիտեմ, ոչ դուք գիտեք»: Խորհրդարանի նախագահին ընդհանրապես զարմացնում են Հանրապետականին ուղղված մեղադրանքները, թե իբր կեղծեցին, կաշառեցին: Բայց այստեղ մի հոգի չէ, մեծ եւ լուրջ կուսակցություն է. «Եվ այդ կուսակցության մեջ, ինչպես նաեւ բոլոր կուսակցության մեջ, կարող են եղելություններ լինել: Բայց դա չի նշանակում, որ հանրապետականը լավն է կամ վատն է»: 2017-ին խորհրդարանում լուրջ տեղեր ունենալու համար, ըստ Գալուստ Սահակյանի, ընդդիմությունն արդեն այսօր պետք է մարզերում աշխատանք տանի: Սակայն հայտնի է, որ ընդդիմությունն ընտրակաշառք առաջարկել չի կարող: Պարոն Սահակյանին զայրացնում է կեղծիքների մասին ցանկացած միտք. «Երբ ասում են՝ հանրապետականը փող բաժանեց, կաշառք տվեց, եսիմ ինչ արեց, էդպիսի էնքան դեպքեր կարող եմ ասել մյուսների մասին: Եվ նաեւ ընդդիմության»: Ընդդիմադիր ուժերը բազմաթիվ են եւ պարոն Սահակյանը չի կարծում, թե հաջորդ խորհրդարանում նրանք կարող են լուրջ տեղեր գրավել. «Էս պահին չեմ կարծում, որովհետեւ նման ընդդիմության ճամբար դեռեւս Հայաստանում չկա»: Ի դեպ, խորհրդարանի ղեկավարը վիրավորված չէ լրագրողներից: Պարզապես երբեմն ինքն իր մտքերը չի ճանաչում, երբ կարդում է. «Լրագրողին մեղադրում եմ, որ ինքը փաստորեն ոնց ասեմ իր ուղեղին համապատասխան ինձ ուզում է դարձնել իր ուղեղին հավատարիմ»: