Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ՝ իր ընտրությամբ. Դեքերյանը համերգ կնվիրի Երևանին (տեսանյութ)

Մշակույթ
Region-Capture-3

«Շարականներն ու Կոմիտասը ձեր գանձերն են: Մի հայ հոգևորական ինձ ծանոթացրեց այս չնաշխարհիկ երաժշտությանը և հասկացա, որ պետք է խորանամ, սովորեմ, երգեմ ու ձայնագրեմ», -ասում է ծնունդով պուերտոռիկացի, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը: 2005-ին Դանիել Դեքերը պաշտոնապես հրավիրվեց  Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգին՝ երգելու Արա Գևորգյանի «Ադանան», իսկ այսօր Հայաստանի հանրապետության քաղաքացի է: «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակի անվանումը, կարող եմ ասել իմ կարգախոսն է դարձել: Իրոք  յուրահատուկ մարդիկ են հայերը, սփռված ողջ աշխարհով, բայց ուժեղ: Հայկական անձնագիրն ու ազգանվան «յան» վերջավորությունը իմ աջակցությունն է հայ ժողովրդին՝ աշխարհին ասելու, որ ես հայերի կողքին եմ»: «Ձեր երգերը շատ զգացմունքային են, ձեր պատմության ցավն են, ասում է երգիչը: Շատ երկրներում եմ երգել ձեր երգերն ու այդ ձևով փորձել Հայոց ցեղասպանության մասին պատմել մարդկանց, ովքեր անգամ չեն լսել այդ ողբերգության մասին: Հոկտեմբերի 10-ի համերգը Դեքերը նվիրում է Երևանին, և հնչելու են միայն հայկական երգեր: Համերգին մասնակցում են նաև իմ լավ հայ ընկեր-երգիչներն ու Սիբիլը, որի հետ, ի դեպ, մեծ ցանկություն ունեի համագործակցել և նրա հետ զուգերգ ենք կատարելու: Դանիել Դեքերը նախատեսում է գարնանը ելույթ ունենալ Արցախում: Նաև նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարել, ասում է նա, սակայն սա ընդամենը նախագիծ է, և փակագծերը բացել առայժմ չի ցանկանում: