Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում ներդրում անելը որևէ մեկին չի հետաքրքրում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Bagrat

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության 3 տոկոսանոց աճ: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, Հայաստանի նման երկրների համար 3 տոկոսանոց տնտեսական ակտիվության աճը իրականում բավարար չէ եւ ոչինչ չի նշանակում, քանի որ այդ աճը որեւէ կերպ չի ազդում բնակչության կենսամակարդակի վրա: Որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում՝ վկայում է նաեւ շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշների անկումը, որը շարունակվում է արդեն մի քանի տարի: Մինչդեռ, տնտեսագետի բնորոշմամբ, շինարարությունը տնտեսական ակտիվության բնութագրիչ է. եթե կա զարգացում, ապա շինարարությունը եւս աճում է։ «Կյանքը գնալով ավելի է  սառում, մենք ունենք ցուցանիշներ, որ դրա մասին վկայում են. մասնավորապես, ներդրումային հոսքերը նվազել են, ըստ էության՝ զրոյական վիճակում է:  Հայաստանում որեւէ կերպ ներդրում անելը որեւէ մեկին չի հետաքրքրում։ Վերջին տարիների տնտեսական գործունեության ցուցանիշներից են նաեւ մասնավոր տրանսֆերները, որոնք եւս նվազում են եւ էապես են նվազում: Մեր պարագայում սա որոշիչ է մի շարք հատվածների համար՝ ֆինանսական հատված, բանկային հատված»,- ասաց Բ. Ասատրյանը։ Նշենք նաեւ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը պայմանավորված է արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճով: