Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ 3 նախարարները կպահպանեն պաշտոնները. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
axvan

«Նոր վարչապետը 99,99 տոկոսով կլինի Կարեն Կարապետյանը,- լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում ասաց դաշնակցական Աղվան Վարդանյանը։- Նա ժամանակակից մտածողությամբ մարդ է»։ Սակայն ըստ Աղվան Վարդանյանի՝ այնպես չէ, որ 180 աստիճանով ինչ-որ բան է փոխվելու, որովհետեւ նոր ծրագրերը ֆիքսվել են այս տարվա փետրվարի 12-ից Սերժ Սարգսյանի ելույթով, ինչպես նաև ՀՀԿ- դաշնակցություն համաձայնագրով։ Պրն Վարդանյանը վստահեցրեց, որ դաշնակցության բոլոր 3 նախարարներն էլ կպահպանեն իրենց պաշտոնները։