Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պետք է հրապարակի սեւ ցուցակը. Ա. Արզումանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Alik_Arzumanyan

Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան մինչեւ 2030 թվականն արգելելու ռուսական իշխանությունների որոշման առիթով Ալեքսանդր Արզումանյանը ենթադրում է, որ կա համապատասխան մարդկանց ցուցակ, որոնց մուտքն արգելվում է Ռուսաստան. «Հուսանք ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հարցումով կդիմի եւ կպարզենք՝ կա՞ արդյոք ինչ-որ անցանկալի մարդկանց ցուցակ եւ որպես մեզ բարեկամ երկիր, ստրատեգիական պարտնյոր մեզ այդ ցուցակը ուղղակի հրապարակի, որ մարդիկ ավելորդ ծախսեր չանեն եւ չգնան այդ երկիր, որտեղ իրենց չեն սպասում»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ Հայաստանի նախկին արտգործնախարարի, Ռուսաստանը Ստեփան Գրիգորյանի մուտքն արգելում է վերջինիս կարծիքի արտահայտման պատճառով: Սակայն ինքը ոչ մի դեպքում չէր ցանկանա, որ Հայաստանն էլ նույն պատճառով արգելի ռուս քաղաքական որոշ գործիչների մուտքը Հայաստան. «Եթե մենք առաջնորդվենք նրանով, որ ում դուր չի գալիս Հայաստանի քաղաքականությունը կամ ինչ-որ բան Հայաստանում դուր չի գալիս, արգելենք, մենք կնմանվենք Ալիեւին կամ էսօրվա Ռուսաստանին կամ Հյուսիսային Կորեային»: Մարդու ազատ արտահայտվելու իրավունքը ունիվերսալ իրավունք է,-ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Թեպետ, ըստ նրա, կան ռուս գործիչներ, որոնց գործունեությունը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը. «Եթե կան նման տարրեր, նման արտահայտություններ եւ գործողություններ, ապա կարելի է մտածել նաեւ այդ մարդկանց մուտքը սահմանափակելու մասին»: Սահմանափակելու գործընթացն, ըստ պարոն Արզումանյանի պետք է լինի բաց եւ թափանցիկ: Ի դեպ, նա դեռեւս վստահ չէ, որ Ստեփան Գրիգորյանի արտաքսումը Ռուսաստանից, ռուսական իշխանությունների արձագանքն է օգոստոսի 27-ին Երեւանում Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության. «Ես ընդհանրապես դավադրությունների տեսություններին դեմ եմ, բայց նաեւ գտնում եմ, որ պատահականությունների քանակն էլ է լինում սահմանափակ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: Դիտեք տեսանյութը