Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցն իր միջոցներով կպրոթեզավորի Սայադի աչքը

Հասարակություն
sayat

Հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողությունների արդյունքում աչքը կորցրած 16-ամյա Սայադ Հարությունյանն այսօր դուրս գրվեց Սբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնից: «Ա1+»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքնազգացողությունը լավ է: Իսկ Բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տղան ակնագնդի վնասվածք ուներ, արագ վիրահատվել է եւ այն հեռացվել է. «Մեր հիվանդանոցն իր միջոցներով պատրաստել է համապատասխան միջոցները, որպեսզի կարողանանք նրա աչքը պրոթեզավորել: Արդեն այդ պրոթեզը պատրաստ է, որը պետք է տեղադրվի Սայաթի աչքի խոռոչում, որպեսզի խոռոչը փոփոխություններ չունենա: Երկու ամսվա ընթացքում վերջնական ակնագունդը կտեղադրվի»: