Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել «ԴԵՄ ԵՄ»-ի անդամը. նրան ինչ-որ մեկին են նմանեցրել

Քաղաքականություն
caturyan

Առավոտյան իրավապահները ոստիկանության Էրեբունի բաժին են բերման ենթարկել «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Սեւակ Ծատուրյանին: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սեւակ Ծատուրյանը՝ ոստիկաններն իրեն ասել են, որ գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների տեսանյութերում ինչ-որ մեկին են նմանեցրել եւ հիմա ուզում են պարզել՝ այդ անձը Սեւակ Ծատուրյա՞նն է, թե՞ ոչ: Սեւակ Ծատուրյանի վստահեցմամբ՝ գիշերն ինքը չի եղել Սարի թաղում եւ արդեն երեք ժամից ավելի է՝ ոստիկանության բաժանմունքում է, շուտով կիրականացվի քննչական գործողություն՝ կասկածյալի կարգավիճակով: Նրան փաստաբանական աջակցություն է ցուցաբերելու Հայարփի Սարգսյանը: