Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհուրդներ մասնագետներից՝ շոգ ամռան համար (տեսանյութ)

Հասարակություն
asulis-hovh-hovh

«Հայաստանում կա շատ ուժեղ ճառագայթում, հետևաբար մաշկը պետք է հատուկ պաշտպանել արևի ճառագայթներից ոչ միայն ծովափնյա հանգստի ժամանակ, այլ նաև առօրյա կյանքում։ Առավոտյան ժամերին անգամ կարող է լիներ ճառագայթում»,- այսօր այս մասին զգուշացրեց   մաշկաբան Հովհաննս Հովհաննիսյանը։ Այս տարի ամռանը  էական կլիմայական փոփոխություններ դեռևս չեն  եղել, սակայն օգոստոս-սեպտեմբեր ամիսների սպասվում է բավականին շոգ եղանակ։ «Ամառը նշանակում է արևի ճառագայթներ, այլ սննդակարգ և իհարկե մաշկի այլ խնամք»,-  մաշկաբանը նշում է, որ  ամենակարևորը մաշկի մեջ ջրի պահպանումն է, որի համար պետք է օգտագործել սնուցող, խնամող և խոնավեցնող քսուքներ։ Սրտաբան Գոհար Մարտիրոսյանը  նշում է, որ ամռանը  քրտինքի միջոցով մենք կորցնում ենք մեծ քանակությամբ ջուր, ինչի հետևանքով խախտվում է մեր օրգանիզմի բիոռիթմը. «Սրտային հիվանդություններ ունեցողներին, որոնք դեղորայքային բուժում են անցնում, հանգստի մեկնելիս խորհուրդ չի տրվում ինքնուրույն կատարել դեղորայքի ընդհատում, կամ փոխել դեղաչափը, քանի որ կտրուկ դեղը հանելը կարող է բերել ավելի մեծ վնասի, քան շարունակել այն ընդունել։ Ամռանը, ըստ մասնագետի, հատկապես պետք է կրճատել ճարպային սնդամթերքները և օգտագործել թեթև սնունդ, մրգեր, բանջարեղեն և այլն։ Հանգստի մեկնող մարդկանց մաշկաբանը խորհուրդ տվեց նախ  մանրամասն ծանոթանալ այն երկրի բնակլիմայական պայմաններին, որտեղ պատրաստվում են հանգստանալ։