Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկ Ռեմբոն ազատ է արձակվել

Հասարակություն
hqdefault

Այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել փետրվարի 21-ից կալանավորված, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի մեղադրյալներից, ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը՝ Ռեմբոն: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը, նրան արդարացրել են: Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը  կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Զինամթերքը  հայտնաբերվել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին պատկանող օբյեկտում: Գագիկ Սարուխանյանի խոսքերով՝ ազատամարտիկ  Ստեփան Ստեփանյանը առողջական խնդիրներ ունի եւ պատրաստվում է երկարատեւ բուժում անցնել: