Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանն այսօր առարկեց դատախազի գործողությունների դեմ (տեսանյութ)

Հասարակություն
gevorg-safaryan-2

«Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին զարմացնում է իր գործով որպես վկա հարցաքննվող ոստիկանների ցուցմունքները:   «Փաստացի տալիս են այսպիսի ցուցմունք, մենք տեսանք, որ Գեւորգ Սաֆարյանը խփեց Գեղամ Խաչատրյանին, մնացած ոչ մի բանը չենք հիշում: Ոչ հիշում են դրանից առաջ ինչ տեղի ունեցավ, ոչ հիշում են դրանից հետո ինչ տեղի ունեցավ»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը: Այսօր դատարանում շարունակվեց Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը; Դատարանում հարցաքննվում էր վկա ոստիկան Վաղինակ Մինասյանը: Նա պատմեց, որ  Գեւորգ Սաֆարյանը հարվածել է ոստիկանին: Սակայն չէր հիշում, թե Գեւորգ Սաֆարյանը  ինչ դիրքում էր գտնվում հարվածելիս: «Այնպիսի տպավորություն է, որ վկայի հիշողության մեջ միայն Գեւորգ Սաֆարյանի ձեռքն է, ձեռքից այն կողմ չի հիշում,  ինչ է կատարվել: Վկաները տալիս են ակնհայտ սուտ եւ հորինված ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված է իրենց չհիշելը»,- ավելացրեց նա: Գեւորգ Սաֆարյանն այսօր առարկեց նաեւ  դատախազի գործողությունների դեմ՝ նշելով, որ հուշում է, թե  ինչ պատասխանի վկան, այնուհետեւ առարկեց  դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողության դեմ: «Վկան չի նշում գործողությունները , անկապ պատասխաններ է տալիս եւ փոխանակ նախագահող դատավորը ստիպի,  որ ըստ էության պատասխանի,  նախագահող դատավորն ասում է, որ ոչինչ թող չպատասխանի»: Պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ ավելացրեց,որ վկա Վաղինակ Մինասյանի ցուցմունքներով Գեւորգ Սաֆարյանի  մեղադրանքը չհաստատվեց:  Գործով  դատական նիստը կշարունակվի հունիսի 30-ին: