Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտել քաղաքական ռեպրեսիաները. ակցիա՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
hranush

Երևանում, «Հաղթանակ» զբոսայգու մոտ, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերին նվիրված հուշահամալիրում տեղի է ունենում հավաք՝ զոհերի և նրանց ժառանգների մասնակցությամբ՝ հիշելու ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերին և դատապարտելու քաղաքական ռեպրեսիաները: ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 56 էթնիկական դեպորտացիա, հայերը էթնիկական դեպորտացիայի են ենթարկվել չորս անգամ՝ 1937-ին՝ Հայաստանից և Ադրբեջանից, ապա՝ ի դեմս համշենահայերի, Ղրիմի հայերի, և վերջապես 1949-ի հունիսի 14-ին ՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Կրասնոդարի երկրամասից: Մենք մինչև այսօր էթնիկական դեպորտացիան դատապարտող օրենք չունենք. նշում է միջոցառման նախաձեռնողը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։