Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորը մահացել է զորամասից  դիզվառելիքի գողությունից հետո (տեսանյութ)

Հասարակություն
photo2016-05-18-17h08m29s255-1

Արդեն 6 տարի է, հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մայրը չի կարողանում պարզել՝ ով է մեղավոր իր որդու մահվան համար: Վալերի Մուրադյանը մահացել է 2010 թ  մարտի 14-ի լույս 15-ի գիշերը: Նրան գտել են կախված վիճակում:  Իսկ  քրեական գործը   հարուցվել է  ինքնասպանության դրդելու հատկանիշներով: «Եթե դիտում ենք այն վարկածը, որ ըստ Քննչական մարմնի ինքնասպանության են հասցրել, պետք է լինի անձ, որը հասցրել է ինքնասպանության:  Վերջիվերջո չպե՞տք է գտնվի որեւէ մեկը,  ով այս ամենի համար պատասխան տա, եթե գործը լրիվ եւ ամբողջապես քննություն է տարվել»,- այսօր Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Իսկ նախորդ տարվա վերջին գործի նախաքննությունը կասեցվել է:  Տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանը եւ  փաստաբան  Ռոբերտ Ռեւազյանը դատարանում բողոքարկում են նախաքննական մարմնի որոշումը:  Փաստաբանի խոսքերով՝ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցի՝ աթոռի վրայի մատնահետքերը չեն ստուգվել. «Եթե աթոռի վրա լիներ տուժողի մատնահետքը, հիմք կտար եզրակացնելու, որ այդ աթոռը ինքն է բերել եւ ինքնասպանության վարկածը կարող էր ավելի հիմնավորվել, եթե իր մատնահետքերը չլիներ, կհերքվեր»: Իսկ Նանա Մուրադյանը պնդում է՝ որդուն սպանել են: Քանի որ քանի  նա ականատես է եղել զորամասից  դիզվառելիքի գողության դեպքին. «Ընդամենը 4-5 օր հետո  երեխուս գլուխը կերան:   Ի սկզբանե հոդվածը դրվել է ինքնասպանության դրդում, բայց մինչեւ հիմա դրդողներն էլ չկան: Մարմնի վրա քերծվածք կար: Երեխուս բութ մատի եղունգը սեւացած էր, այնպես էր սեւացած, որ դա խփելու հետեւանքով է լինում»,- նշեց Նանա Մուրադյանը: Որդեկորույս մայրը հույս ունի, որ մի օր իրականությունը կպարզվի:  Իսկ գործի կասեցումը վերացնելու բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 6-ին: