Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Մինասյանը՝ նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան

Պաշտոնական
8fb8d4c8b140be1756908afe116eaed2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Մ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. Մայիսի 17 Երևան ՆՀ- 428 -Ա Այլ հրամանագրեր Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում եւ Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ևեւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանգրով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է  Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն էլ համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիեննա):