Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Բաբայանը՝ Սապատերոյին. «Արի Ղարաբաղ և տես, թե ինչ է անում Ադրբեջանը»

Քաղաքականություն
babayan

Բաքուն իդեալական վայր է անցկացնելու ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը. Երեկ Բաքվում հայտարարել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։ Սապատերոյին Թվիթերյան գրառմամբ պատասխանել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Քաղաքագետները, որ սնվում են խավիարով, իսկ գրպանները լցնում նավթի եկամուտներով ու գովերգում բռնակալներին՝ ամենավտանգավոր ահաբեկիչներն են»։ Սապատերոն նաև ասել է. «Ոչ մի մշակույթ, կրոն, ռասա, դրոշ չի կարող մյուսներից առավել լինել,  անհրաժեշտ է համատեղ աշխատել  քաղաքակրթությունների այս դաշինքը ստեղծելու ուղղությամբ»: «Ամոթ Սապատերոյին,- գրել է Դավիթ Բաբայանը,- արի Ղարաբաղ և տես, թե ինչ է անում այստեղ Ադրբեջանը։ Իսկ գուցե դու սովորել ես գլուխնե՞ր կտրել»։ davit