Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու կատարվածը կազմակերպված ահաբեկչություն չէ (տեսանյութ)

Հասարակություն
daniel-nkar

Գրեթե բացառված է, որ երեկ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսի պայթյունը ծրագրել կամ իրականացրել է որևէ ահաբեկչական խմբավորում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, ով դեպքից րոպեներ անց այնտեղ է եղել, պնդում է՝ ահաբեկչությունը քիչ հավանական վարկած է.  «Քիչ թե շատ կոմպետենտ ահաբեկիչները սովորաբար պայթուցիկի շուրջ տարբեր մետաղյա փոքր առարկաներ են դնում, որ զոհերի թիվն ավելի մեծ լինի։ Բացի դրանից՝ եթե դա ահաբեկչություն էր, այդ ահաբեկչությունը կարելի էր անել շատ ավելի մարդաշատ ժամի, ավելի մարդաշատ վայրում»,- ասում է նա։ Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ այս վարկածի օգտին է խոսում նաև իր համոզումը, որ աշխարհի հայտնի ահաբեկչական կազմակերպությունները՝ Հայաստանում հետաքրքրություններ չունեն. «Իսլամական պետությունը հետաքրքրություն ունի այնպիսի երկրներում, որտեղ կա մուսուլման բնակչություն և որտեղ ինքը կարող է ինքը ինչ-որ գործունեություն ծավալել։ Հայաստանում ինքը տիրույթ չունի աշխատելու։ Եթե սա լիներ քիչ թե շատ խելքը գլխին կազմակերպության կողմից կազմակերպված ահաբեկչություն, դա կարելի էր անել շատ ավելի արյունալի»,- հավելեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում