Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալաբյան փողոցը բացվեց. մանրամասներ դեպքի վայրից (տեսանյութ)

Հասարակություն
halabyan

Երեկ Երևանի Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսը քիչ առաջ մասնագետները փողոցից հեռացրին, ավարտվեցին նաև քննչական գործողությունները։ Ճանապարհը լվանալուց հետո Հալաբյան փողոցի երթևեկությունը վերականգնվեց։ «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տեղի բնակիչները վերհիշում են, որ սարսափելի ուժեղ պայթյունի ձայն են լսել և վիրավորներին հենց առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել։ Իրենց սեփական մեքենաներով նրանք վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, մինչ Շտապ օգնության հասնելը։ Ականատեսներից մեկը պատմում էր, որ հարակից շենքը դղրդում էր, իսկ ավտոբուսի տանիքը մի տևական ժամանակ պտտվում էր օդում։ Հարակից շենքի պատերին արյան հետքեր են նկատվում, մի քանի պատուհան ամբողջությամբ փշրվել է։ Հատկապես վախեցած են մարդիկ, որոնք դեպքից անմիջապես հետո սարսափելի տեսարանի ականատես են եղել։