Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսի պայթյունի արդյունքում` 2 զոհ, 7 վիրավոր. թարմացվող (տեսանյութ)

Հասարակություն
avto

4:30 Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կան 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է: Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:/ԱԻՆ/ Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։ Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ եւ պտղի կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 4:25 Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն այժմ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կնոջ, ինչպես նաև մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնվում է մասնագետների և անձամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով այս պահին ևս հիվանդանոցում է: 3:54 Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հայտնել Հալաբյան փողոցի պայթյունից։ Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Բոգդան» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը եւ 9 ուղեւոր,  որոնցից 2-ը տեղում մահացել են,  իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:

 3:00 Մեր տեղեկություններով. 63 համարի ավտոբուսում այսօր 21.50-ին գրանցված պայթյունը հավասարարժեք էր՝ 300 գրամ տրոտիլային էկվիվալենտի:

2.59 Ըստ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի՝   այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ Տեղում աշխատում է ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չի։ Այս պահի դրությամբ հայտնի է՝ 1. ավտոբուսը դիզ վառելիքով էր 2. ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն։ 3. ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ 4. վարորդը ողջ է և գիտակցության մեջ։ 5. պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չի։

2.00  Վիրավորներից Հասմիկ Մելքոնյանը դեպքից անմիջապես հետո զանգել է  տուն եւ տեղեկացրել,  թե ինչ է տեղի ունեցել։  Նա  հայտնել է , թե ընթացքի ժամանակ պայթյուն է եղել։ Հիվանդանոցում գտնվողները  «Ա1+»-ին հայտնեցին, որ մինչ կժամանեին շտապ օգնության մեքենաները, Հալաբյան փողոցում կայանած տաքսիները վիրավորներից մի քանիսին հասցրել են Արմենիա բժշկական կենտրոն։

01. 40 Վիրավոր երեխաներից Ռոլանդի հարազատները քիչ առաջ դուրս եկան վերակենդանացման բաժանմունքից, տատը՝ Հասմիկ Թադևոսյանը հայտնեց, որ թույլ չեն տվել երեխային տեսակցել՝ ասելով, որ բժշկական միջամտություն է իրականացվում; Նախարարը վստահեցրել է, որ երեխաների վիճակը կայուն ծանր է և  նույն վիճակում կմնա մինչև լուսաբաց;

01. 26 Կայուն ծանր՝ այսպես է այս պահին բնութագրում երեխաների վիճակը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը; Երկու երեխաներին էլ վիրահատել են. մեր թղթակիցը «Արմենիա» ԲԿ-ից հայտնում է, որ ծնողներից մեկը աղմուկ է բարձրացրել, երբ չեն թողել ներս մտնել. նա այժմ երեխայի մոտ է։

01. 18. Ոստիկանապետը րոպեներ առաջ հանդես եկավ երկրորդ բրիֆինգով. ասաց, որ պայթուցիկն ավտոբուսի ուղևորներից մեկի մոտ է եղել։

 Պայթյունը մեքենայի առաջամասում է եղել; Ոստիկանապետը, սակայն, ահաբեկչության տարբերակը չի պնդում։

«Արմենիա» ԲԿ-ում են երեխաներից մեկի հարազատները. տատիկը պատմել է, որ քիչ առաջ է տեղեկացել դեպքի մասին. երեխաներից մեկը Թումոյից ընկերոջ հետ տուն գնալիս է եղել. մեկին վիրահատել են ոտքը, մյուսին վիրահատում են; Վիրավորներից մեկը դուրս է գրվել։

01. 02 Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ դեպքի վայրում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է ահաբեկչության հնարավորությունը։ Նա չի կարող ասել, թե ինչ էկվիվալենտի տրոտիլ է պայթել։

01. 00 «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ հարազատները «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի մոտ են, վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

00. 48 Ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքի համար պայքարում են բժիշկները:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ: Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։ Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

00 40  Ոստիկանությունից հայտնել են՝ 2 զոհ, 7 վիրավոր;

oo. 12 ԱԻՆ. Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն: Ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության: 00. 01.  Ավտոբուսի պայթյունի արդյունքում 6 հոգի հիվանդանոցում է, նրանցից երկուսը ծանր վիճակում է, մեկը հղի է, բայց վտանգ չի սպառնում կյանքին, 2 հոգու վիրահատում են։

Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում եղել են  14 և 15 տարեկան երեխաներ, որոնք վիրավոր են։

Ինչպես հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենիկ Նավասարդյանը, ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ըն կերությանը։ Դրանք 2007 և 2008 արտադրության են, աշխատում են դիզվառելիքով։

23.48     Դեպքի վայրում իրականացվում են հետաքննական աշխատանքներ։ Թե ոստիկանության, թե քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվում են տեղեկատվություն տալ՝ պատճառաբանելով, թե ոչինչ պարզ չէ։

23. 35 Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: hiiiiiiiiiiiv 23. 10 «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է՝ ականատեսները վկայում են, որ պայթյունի ձայն են լսել, կասկած կա, որ ավտոբուսում պայթուցիկ նյութ է եղել։ Այժմ տարածքի ուսումնասիրման աշխատանքներ են ընթանում։ Տարածքի բնակիչներն ասում են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ թվացել է՝ շենք  է պայթել։ 22.50 Շտապօգնությունից ասացին, որ  մեքենան գնացել է դեպքի վայր, զոհերի թիվը 3 է, 6 հոգի արդեն տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց։   111     4634                   4631                   4622                 4615                 Տուժածների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Այրված ավտոբուսից մնացել է միայն կմախքը: Փողոցի հարակից շենքերի բնակիչները պայթյունի ձայնից դուրս են եկել բնակարաններից: Նրանցից առավել տեղեկացվածները պնդում են, որ պայթել է ավտոբուսի դիզվառելիքի բալոնը: 22. 30. Պաշտոնական առաջին տեղեկատվությունը. Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 2 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 22.05    Երևանի Հալաբյան փողոցում պայթել և այրվել է թիվ 63 ավտոբուսը: Շտապ օգնությունը դեպքի վայրում է: