Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները աղոթել էին AuroraPrize–ի համար

Քաղաքականություն
aurora-2

«Սա իմ  երեխաների հաղթանակն է, նրանք  աղոթում էին իմ հաղթանակի համար»,– հայտարարեց AuroraPrize-ի դափնեկիր  Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) ՝ հաղթող ճանաչվելուց հետո։ Մրցանակի հիմնադիրների հետ համատեղ ասուլիսում նա նշեց, որ գումարն ուղղվելու է երեխաների կրթության համար, քանի որ վստահ է, որքան շատ կրթված մարդիկ լինեն, այնքան կբարեփոխվի աշխարհը։ «Մենք բոլորս աշխարհի քաղաքացիներ ենք։ Ես աշխարհի քաղաքացի եմ։ Երկրագունդը բավական մեծ է, բոլորի համար է»,– ասաց նա։ Ի դեպ, «Ավրորայի» մրցանակի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը նշեց, որ մրցանակը վերազգային է, անկախ ազգությունից ամեն ոք կարող է արժանանալ դրան՝ իր բացառիկ եւ ազդեցիկ գործունեության համար։