Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հողերը հետ կտանք, երբ մեր զոհված տղերքին ողջ հետ վերադարձնեք»

Հասարակություն
step-2

«Ալիև՛, որ եկել հող ես ուզում մեզնից, Լաչինն ես ուզում ու Աղդամը, բա դու կարա՞ս դրա տեղը մեր զոհված տղեքին մեզ վերադարձնես», -ասում է 77-ամյա Բորիկ պապն ու աչքերը թրջվում են: Ստեփանակերտցի Բորիկ Փիրումյանից պատերազմը խլել է արդեն չորս հարազատի կյանք, հիմա մեծ տղան է Աղդամում՝ առաջնագծում. «Տղաս 72 թիվ ա, երկու անգամ արդեն մասնակցել է կռիվներին, հիմա էլ ամսի երկուսից այնտեղ է: Տղաս էլ երկու երեխա ունի»: Զինծառայողի հայրն ասում է, որ այս հարցը դեռ առաջ է գնալու, տեսնենք, թե ոնց կեզրափակեն, բայց հող վերադարձնելն ուղղակի անհնար է, ամեն միլիմետր հող մերոնց արյունով է պահվել. «Եթե հակառակորդը հողեր վերցրած լիներ, հետ կտա՞ր. ոչ մի դեպքում չէր տա, բա մենք ինչի՞ տանք: Մենք էդ հողի համար կռիվ ենք տվել, էսօր էլ մեկը զոհվել ա, էդ տղեն էլ ընտանիք ուներ, ծնողներ ուներ, ինքն էլ էր ապրել ուզում, իր ծնողին ի՞նչ եք ասելու»: Բորիկ պապը մեզ ցույց տվեց իր կտրած մատները. փայտահատ է, բայց կտրված մատներով անգամ, ինչպես ինքն է ասում, ճանկռում է հողը, որ մի բարիք ստեղծի իր թոռների համար. «Ուզում եմ՝ իմ թոռները նորմալ ապրեն, որ իրենք էլ չտեսնեն պատերազմ, բայց ո՞վա ինչ անում: Տղես դիրքերում ա, ասում ա, եթե հարձակում լինի զենքերը չեն հերիքի, բա զենք ինչի՞ չեն տանում տալիս»: Կինս հիվանդ է, ասում եմ  ՝ արի գնանք Երևան բուժվի, ասում է չէ, ես չեմ գա, եթե անգամ կռիվ էլ լինի, չեմ գա, սպանո՞ւմ են՝ թող ստեղ սպանեն, մեր հողն ինչի ուրիշին թողենք, թուրքն ինչացուա, որ հող տանք,- հպարտությամբ պատմում է նա: Մեր զրույցի ընթացքում նրա թոռնիկն էլ մյուս երեխաների հետ բակում խաղում էր, իսկ խաղն էլ կռիվ էր հակառակորդի դեմ՝ գնում էին թուրքին սպանելու: ste Լիլիթ Շաբոյան Ստեփանակերտ