Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ հարցը ԵԽԽՎ-ում չի քննարկվի որպես ընթացիկ հարց

Քաղաքականություն
pace-logo

Քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստը, որտեղ որոշվել է չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ որպես   ընթացիյ հարց : Այդ մասին  Ստրասբուրգում գտնվող «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության  ղեկավար Հերմինե Նաղդալյանը : Հիշեցնենք, որ  բյուրոյի օրակարգում ներառված էր ԼՂ թեմայով միանգամից երեք հարց : Ապրիլի 7-ին ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոքեն  ներկայացրել էր առաջարկ, որպեսզի գարնանային նստաշրջանում հրատապ անցկացվեն քննարկումներ « Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին եւ ողբերգական սրացումը » թեմայով: Ապրիլի 12-ին արդեն Ադրբեջանի պատվիրակությունն էր նման առաջարկ ներկայացրել` փոխելով առաջարկվող բանավեճի թեման` «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում  բռնությունների աճը » : Հայկական պատվիրակությունն իր առաջարկը ներկայացրել է ապրիլի 13-ին` քննարկումների թեման վերնագրելով «Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները   Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրականցված ագրեսիայի ժամանակ» : Սա չի նշանակում , թե ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր չեն բարձրացվի քննարկումների ընթացքում:  Հարցը կարող է բարձրացվել նաեւ ԵԽԽՎ նախագահ- Հերմինե Նաղդալյան հնարավոր հանդիպման ժամանակ: Որպես  ընթացիկ  հարց քննարկվելու է Պանամյան փաստաթղթերի հարցը: