Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին մարտերը կրոնական պատերազմ էր». հոգևորական (տեսանյութ)

Հասարակություն
zinvor-3

«Եթե չկա հարություն, չկա կյանք»,-4-օրյա պատերազմի արդյունքում որդեկորույս բոլոր մայրերին ու ամբողջ ազգին հիշեցնում է Արագածոտնի թեմի առաջնորդի քարտուղար և Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը։ Բացատրում է՝ մահ բառը հապավում է. նշանակում է՝ մարմնի առանձնացում հոգուց։ «Բայց հոգին չի դադարում գոյություն ունենալ։ Երբ մարմինն ու հոգին բաժանվում են, մարդը դառնում է անշունչ էակ և նրան հանձնում են հողին։ Իսկ հոգին համբարձվում է երկինք»։ Աստվածաշունչն ասում է՝ ով իր անձը սիրում է, կորցնում է այն, ով չի սիրում՝ գտնում է։ «Մեր զինվորները մի կողմ դրեցին իրենց անձը, եսը և հանուն հայրենիքի ընկան»,-շեշտեց հոգևորականը։ Իսկ վերջին մարտերը, նրա խոսքով՝ ոչ միայն հողի, սահմանային գծի, այլև կրոնական պատերազմ էր։ «Մեր զինվորը մարտնչեց ոչ միայն հողի համար, այլ նաև՝ հանուն իր հավատքի։  Եվ նահատակվելով՝ նրանք անմահացան։ Մեր զինվորներն ընկան՝ հանուն մեր պայծառ ապագայի և երկնքում մեզ համար աղոթք են անում»։ Զինվորների կորուստը բոլորիս ցավն է, և սարկավագի խոսքով՝ արտասվելով մենք չենք անհանգստացնում նրանց հոգիները։ «Բայց լաց լինելով՝ այդ արցունքի միջից պիտի գոյացնենք աղոթք, անընդհատ աղոթք։ Նրանք չեն մահացել, այլ դարձել են անմահության ճամփորդներ»,-նշեց նա։